Առողջ սննդացանկ ապագա հայրիկների համար

Առողջ սննդակարգը տղամարդկանց պարագայում ազդում է սերմի որակի վրա: Անառողջ սննդակարգի վառ օրինակ է ալկոհոլի օգտագործումը: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ երեխա բեղմնավորել:

Վիտամին C-ն և հակաօքսիդանտները կարևոր տարրեր են առողջ սպերմա արտադրելու համար: Նորմալ տղամարդը օրական պետք է ստանա 90 միլիգրամ վիտամին C սննդի միջոցով: Իսկ եթե ծխող է, ապա օրական 120 միլիգրամ վիտամին C պետք է ստանա: Այս վիտամինի լավ աղբյուր է նարնջի հյութը, պոմիդորը, ելակը, լիմոնը:
Որակյալ սպերմա ունենալու համար կարևոր է նաև կալցիումը: Տղամարդն օրական պետք է օգտագործի 1000 միլիգրամ կալցիում և 10 միլիգրամ վիտամին D: Կալցիում պարունակում է կաթը, պանիրը, տերևավոր բանջարեղենները, նուշը, ոլոռը, հատիկավորները: Վիտամին D-ն ստանում ենք արևի ճառագայթներից:

Առողջ երեխա բեղմնավորելու համար ֆոլաթթուն կարևոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում: 400 միլիգրամը նվազագույն քանակն է, որ առողջ մարդն օրական պետք է ընդունի: Ֆոլաթթվով հարուստ է կանաչ բանջարեղենը, հատիկեղենը: Միայն և միայն բժշկի նշանակմամբ կարող եք նաև լրացուցիչ ֆոլաթթու ընդունել:

Սպերմայի և տեստոստերոն հորմոնի մակարդակը պահպանելու համար օրական պետք է 11 միլիգրամ ցինկ ընդունեք: Ցինկի հիմնական աղբոյրներն են միսը, ձուն, ձավարեղենը, տերևավոր բանջարեղենը: Հատուկ դեպքերում բժշկի նշանակմամբ կարող եք լրացուցիչ ցինկ ընդունել:

Այս ամենը կարևոր քայլեր են, որոնց պետք է հետևեն թե հայրիկը, թե մայրիկը առողջ երեխա ունենալու համար: